Рубрика: Ճամփորդություն

«Հրաշագործ ճամպրուկը» ամանորյա ներկայացում

Դեկտեմբերի 22-ին այցելել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ «Հրաշագործ ճամպրուկը» ներկայացումը դիտելու։ Ներկայացումը ամանորյա էր։

Рубрика: Ճամփորդություն

Մալյանի անվան կինոդերասանի թատրոն.Ներկայացումը՝ «Հրաշագործ ճամպրուկը»

Օրը՝ դեկտեմբերի 22

Ժամը՝ 10:00 — 11:00

Մեկնումը Յուրի Բախշյանի այգուց՝ ժ. 09:15

Ժամանումը դպրոց՝ ժ. 12:00

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Վարորդը՝

Նպատակը.

  • Գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Երևակայության, մտածողության զարգացում
  • Ամանորյա «Հրաշագործ ճամպրուկը» ներկայացման դիտում

Նախապատրաստական փուլ․

1․Օրացույցի վրա նշել ճամփորդության օրը, որոշել ամսաթիվը, շաբաթվա օրը

2. Քննարկել թատրոնում տարրական կանոնները պահպանելու կարևորության մասին

Ամփոփման փուլ․

1․ Քննարկել ներկայացումը

2․ Համեմատել սովորական ճամպրուկն ու հրաշագործ ճամպրուկը ։

Մասնակիցներ`

Ենթակա է լրամշակման.

Рубрика: Ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոցում

Օրը՝ 09.11.2021 թ.

Մասնակիցներ՝ Արևմուտքի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Վայր՝ Ջրվեժի անտառապարկ

Մեկնում՝ 10:00 ,  ժամանում՝ 15:00

Վարորդ՝

Նպատակը՝  Անտառպարկում իրականացնել ընթերցումներիրականացնել «Աշնան գույներ» նախագիծը

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Զարգացնել խմբով քայլելու, զբոսնելու, խաղալու կարողությունները
  • Ստեղծագործական երևակայության զարգացում, երգի ուսուցման և կատարման միջոցով
  • Կոմիտասյան երգերի կատարում անտառում, կոմիտասյան երգերի տարածում
  • Զբոսանք անտառում

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

Рубрика: Ճամփորդություն

Այցելություն Բուսաբանական այգի

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aygi111.jpg

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Օրը՝ 12.10
Մեկնումը՝ 9։30
Վերադարձը՝ 14։00
Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Նպատակները՝

Աշնանային դիտարկումներ, նկարչական պլեների իրականցում,ընթերցումներ, Կոմիտասյան երգերի կատարում։

Խնդիրները՝ բնագիտական, տեխնոլոգիական գիտելիքների զարգացում, միասնական ընթերցումներ, պլեներ, քայլարշավ իրականացնելու հմտությունների զարգացում, սովորողների մեջ սիրո և հոգատարության սերմանում բնության հանդեպ:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Տաք հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • գլխարկ
  • ջուր

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ
  4. Նախաճաշ
  5. Բացօթյա ընթերցումներ
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Նկարչական պլեներ:

Նախատեսում ենք բուսաբանական այգուց հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք: Ուսումնասիրում ենք տերևները,դրանց տեսակները, գույները, չափերը, կատարում չափում-համեմատություններ: Բացօթյա ընթերցանություն ենք իրականացնում, այնուհետև կատարում ենք նկարջական պլեներ:

Ակնկալվող արդյունքները`

Աշնանային տեսարանի նկարագրություն։

Արդյունքները կամփոփվեն բլոգում

Рубрика: Ճամփորդություն

5 տարեկանների առաջին բարձունքը

Արևմտյան դպրոցի 5 տարեկանները համատեղ հաղթահարեց առաջին բարձունքը՝ Կասկադի աստիճանները։

Քայլքը սկսեցինք Թամանյանի արձանի մոտից՝ արձանները հաշվելով, ուսումնասիրելով։ Քայլքից հետո սկսվեց դեպի վեր բարձրացող աստճանների հաշվումն ու ճանապարհի դիտարկումը։

Երբ արդեն բավականին բարձրացել էինք և փոքր ինչ հանգստի կարիք ունեինք, սկսեցինք բացօթյա բերանացի ընթերցումները։

Ընթերցումներին հաջորդեց նկարչական պլեները։

Իսկ երբ արդեն իրականացրել էինք նախագծած աշխատանքները, և ընդմիջման և հանգստի ժամանակն էր, պատահեց անսպասելին։ Հայկի և Արտաշեսի՝ միկրոբների մասին զրույցին ունկնդիր է լինում պատահական անցորդ, ով չի դիմանում ճտպտանների երկխոսության գայթակղությանը և միանում է խոսակցությանը…

Рубрика: Ճամփորդություն

Կասկադի բարձունքի հաղթահարում

Ենթակա է լրամշակման

Վայրը՝ Կասկադի բարձունք

Օրը՝ սեպտեմբերի 16

Մեկնում՝ Բախշյանի այգու հարակից տարածքից 10:00-ին

Վերադարձ՝ 13:00 Բախշյանի այգու հարակից տարածք

Читать далее «Կասկադի բարձունքի հաղթահարում»
Рубрика: Ճամփորդություն

«Հակաբացիլ Կոմիտասով Անձրևաբեր ծես» Երևանի 2800 ամյակի այգում

«Հակաբացիլ Կոմիտասով Անձրևաբեր ծես» Երևանի 2800 ամյակի այգում

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝ Հունիսի 30, ժամը՝ 10:00-12:30

Պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան

Նպատակը

  • Ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը
  • Կոմիտասյան երգերի կատարում քաղաքային այգում, կոմիտասյան երգերի տարածում
  • Անձրևաբեր ծես
  • Զբոսանք այգում

Խնդիրներ՝

  • Սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • Երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • Ստեղծագործական երևակայության զարգացում, երգի ուսուցման և կատարման միջոցով

Նախագիծն իրականացնել Երևանի 2800-ամյակի այգում:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Ընթերցողական փաթեթ՝

Ամփոփումը բլոգում

Рубрика: Ճամփորդություն, Ստուգատես

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես

Օրը՝ 25.05.2022թ

Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 14։00
Ճանապարհ՝ 23կմ
Տևողություն՝ 30ր

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին:

Մայիսի 25-ին Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»:

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Սեդա Թևանյանի հետ

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Ընթացքը՝

Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`

 Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 

  • սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ  
  • սովորել պսակ հյուսելու տարբերակներ
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը

Համբարձման նյութեր և տեսանյութեր՝

Համբարձումը նախակրթարանում
Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝

  • Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով շարժվել դեպի մոտակա բնակելի տներ/
  • Միասնական նախաճաշ
  • Ծեսի իրականացում, որը կարող է երկու մասից բաղկացած լինել՝

ծիսական մաս /ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների հյուսում, վիճակի խաղ…./, երաժշտական-խաղային մաս.

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Արդյունք` այստեղ

Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Էկոտուր Հրազդանի կիրճում

Օրը՝ 13.05.2022թ.

Մեկնում Յուրի Բախշյանի անվան այգուց․ ժամը՝ 10։00

Ժամանում դպրոց՝ 14։00

Ճամփորդության պատասխանատուներ` Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Читать далее «Էկոտուր Հրազդանի կիրճում»
Рубрика: Ճամփորդություն, Ստուգատես

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես․ «Փետրվարիկ»

Օրը՝  17.02.2022

ժամը՝ 11։00

Մեկնումը` ժ. 10։15

Ժամանումը`  ժ. 13։00

Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք

Վայր՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Читать далее ««Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես․ «Փետրվարիկ»»