Рубрика: Ստուգատես

Հունիսիկ 2023

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

  • 1-ին շաբաթ՝ «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես
    Ամփոփումը՝ այստեղ
  • 2-րդ շաբաթ՝ «Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես
    Ամփոփումը՝  այստեղ
  • 3-րդ շաբաթ՝ «Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես
    Ամփոփումը՝ այստեղ
Рубрика: Ստուգատես

Հունվար

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Հունվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Անի ԳրիգորյանԱլվարդ Անդրեասյան

Рубрика: Ստուգատես

«Հունվարիկ». լողի ստուգատես

Օրը՝ 23.01.2023

Ժամը` 12։40
Մարզիչ` Անուշ Համբարյան, Քրիստինե Հարությունյան
Մասնակիցներ՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ 
Նպատակ՝  Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  • հմտությունների գրանցում
  • արտաշնչումներ ջրում
  • թիկնալող
  • կրծքի վրա՝ ազատ ոճի լող

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Լողավազանից օգտվելու կարգ

Рубрика: Ստուգատես

«Հունվարիկ». Հեծանիվներով ու ինքնագլորներով մարզական ստուգատես

Օրը՝ 19.01.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևմուտքի առաջին հարկի սրահ կամ Արևմուտքի ներքին բակ՝ կախված եղանակային պայմաններից
Պատասխանատուներ` Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյամ
Նպատակը՝ Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:


Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ/
  • Անվտանգության կանոնների պահպանում.

Ընթացքը.
Սովորողները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկներըՍտուգատեսը կսկսենք ուրախ նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Рубрика: Ստուգատես

«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝ 12.01.2023
Ժամը՝  11։00
Վայրը՝ Արևմուտքի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմուտքի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյան
Խորհրդատու՝  Սեդա Թևանյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, ծիսական խաղեր

Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Խնոցի-հարոցի— Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով և կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Աշխատակարգ

Աշխատակարգ 09.01-13.01

Երկուշաբթի

11:00 -13:30 — Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00—Թումանյանական ընթերցումներ

14:00-15:00- «Իմ կենդանին» նախագիծ

15։00- 15։30 — Ճաշ

15։30-16։30 — «Ազգային, բակային խաղեր» նախագիծ

16։30 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։40-14։20 —Մարզական պարապմունք

14:20- 15:00 —  «Ազգային, բակային խաղեր» նախագ

15։00- 15։40- Ճաշ

15։40 — 16։10- Ազատ նկարչություն

16:10 — 16: 30 — ֆիլմի դիտում

16։30— 17։00 — Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30-14։30 — «Իմ կենդանին» նախագիծ

 14։30-15:00 —«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30 Ճաշ

15:30- 16:00 — ֆիլմի դիտում

16։00 -16:00- Ազատ նկարչություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։40-14։20- «Տեխնոլոգիական աշխատանք»

15։00- 15։30- Ճաշ

16։00 — 16։ 30- ֆիլմի դիտում

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Ուրբաթ

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30- 14:30 Ուսումնական ագարակ

14։30-15։00-  «Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30- Ճաշ

16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր

16։30— 17։00 — Սովորողների ճանապարհում

Рубрика: Նախագիծ

Հունվար ամսվա նախագծեր

«Իմ կենդանի » նախագիծ

«Ձմեռային մարզական խաղեր» նախագիծ

Ազգային պարերի, պարերգերի ուսուցում. Ուսումնական նախագիծ

Այլ ուսումնական նյութեր

Ամսիկներ

Աշխատանքը լրամշակման փուլում է։

Рубрика: Նախագիծ

Իմ կենդանին. նախագիծ

Իրականացման վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5-6 տարեկան սովորողներ
Ժամանակահատված` շուրջտարյա

Նպատակը՝

  • Սովորողների մեջ սերմանել սեր կենդանական աշխարհի հանդեպ:
  • Ձեռք բերել պատասխանատվության զգացում խնամքով վերաբերվելու շրջակա միջավայրին
  • Բարեխղճորեն հոգ տանել կենդանիների մասին։
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ

Խնդիրները`

  • Սովորողին ավելի մոտեցնել բնությանը
  • Սովորողների մեջ սերմանել հոգատարություն

Ընթացքը`

Սովորողները ֆիզիկական միջավայրում` դասարանում, կծանոթանան ակվարիումային ձկներից Գուպպի տեսակին, նրանց խնամքի համար անհրաժեշտ գիտելիքներ կստանան և ամենօրյա հոգատարությամբ կհոգան նրանց մասին։ Սովորողները նաև կնկարեն և կփորձեն էլ ավելի գեղեցիկ ու հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց սիրելի ձկնիկների համար։

Արդյունքներ`