Рубрика: Մարզական, Նախագիծ

«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկան սովորողներ

Ժամանակահատված` շուրջ տարի

Վայրը` Արևմտյան դպրոց

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային խաղերի իրականացում
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
  • ազգային մշակույթի, խաղերի յուրացում
  • համագործակցային կարողությունների զարգացում
  • նպաստել ուշադրության  կենտրոնացման զարգացմանը
  • թվերի ուսուցում

Ընթացքը`

Մանկական բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցրին իրենց հետաքրքրությունը։ Այս ամենը դեռ հնարավոր կլինի պահպանել, եթե մենք նրանց փոխանցեք մեր մանկության սիրելի խաղերը խաղալու արվեստը:

Գործագործ (նաև Բադերի որսորդ)

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:

Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ  խփողները` խաղացողներ:

Տեսանյութ 3

Տեսանյութ 4

Կլաս

Աղջիկները հաճախ էին խաղում այս խաղը: Կավճով գետնին գծվում էր քառակուսիներից կազմված «կլասը», որի ամեն քառակուսու մեջ թվեր էին գրվում: Խաղացողն ընտրում էր տափակ և հարմար քար, որը նետում էին ըստ թվերի հաջորդականության և մեկ ոտքի վրա կրելով՝ թռչկոտում մինչև վերջ, այնուհետև՝ հետ, փորձելով չհատել գծերը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով և ստեղծում իր համար «տուն» կլասի կատարին:

Այս խաղը զարգացնում է ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում (եթե խաղացողները մանուկներ են):

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել էև, պետք է դուրս թռներ շարքից այնպես, որ մյուս մասնակիցներից ոչ ոք չհասցներ նրան դիպչել: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցների ձեռքերը այդ դիրքից հոգնում էին ու որոշում էին մեկ այլ խաղ խաղալ:

Մուկն ու կատուն

Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Անուն գոռոցի

Արդյունքը բլոգում

Оставьте комментарий