Рубрика: Աշխատակարգ, Uncategorized

Երկարացված օրվա աշխատակարգ․ մայիսի 2-ից մայիսի 6-ը

Երկուշաբթի

10։00-13։30 — Աշխատանք դասվարի հետ

13։30-14:30 ‐ Ծառատունկ և սերմնացան նախագիծ

13։30-15:00- Թումանյանական ընթերցումներ

15։00- 15։30 — Ճաշ

15։30-16։00 — Ֆիլմի դիտում

16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։0 — Սովորողների ճանապարհում

Читать далее «Երկարացված օրվա աշխատակարգ․ մայիսի 2-ից մայիսի 6-ը»
Рубрика: Նախագիծ

Մայիս ամսվա նախագծեր

«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

«Ծառատունկ և սերմնացան» նախագիծ

«Տեխնոլոգիական աշխատանք» նախագիծ

«Իմ կենդանին» նախագիծ

Ուսումնական ճամփորդություն.

Ստուգատեսներ.

  • Այցելություն Ագարակ
  • Այց Ուսումնական մեղվանոց
  • Ձիավարություն
  • Համագործակցային նախագիծ՝  Արևմտյան և Հյուսիսային դպրոցների 5-6 տարեկաններ
Рубрика: Մանկավարժական մշակում

Մուտք որպես սեբաստացի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին կարծիքները հակասական են։ Ոմանք չեն կիսում այն մտքերն ու գաղափարները , որ տալիս է կրթահամալիրը։

Ես համարում եմ, որ կրթակամալիրը ժամանակակից աշխարհում իր ճիշտ ու հաստատուն քայլերն է կատարում՝ լծվելով սերունդների կրթման ու դաստիարակման սուրբ գործին ։

Կրթահամալիրն աշխատում է թափանցիկ։ Այստեղ ոչ միայն պատերն են թափանցիկ և ապակեպատ, այլև սովորող և դասավանդող աշխատանքային կապը՝ բլոգավարության շնորհիվ։

Մուտքս կրթահամալիր տեղի է ունեցել հոկտեմբերի հինգին։ Նույն օրն էլ անցա կամավոր աշխատանքի Արևմտյան դպրոցում։ Ծանոթացա կրթակամալիրում նորարարական մեթոդներով աշխատող դասավանդողների հետ, նրանց կատարած աշխատանքին՝ նախագծեր, ստուգատեսներ ։

Հոկտեմբերի 19-ից մասնակցեցի քառօրյա վերապատրաստմանը, որը ղեկավարում էր Գրետա Բակունցը։ Սովորեցի տիրապետել բլոգային հմտություններին։ Մասնակցեցի նաև «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին, որը համակարգում էր Լիլիթ Սահակյանը։

Կրթահամալիրում իմ կամավոր աշխատանքը սկսել էի Արևմտյան դպրոցի հինգ տարեկան սովորողների հետ։ Հիմա նույնպես աշխատում եմ հինգ տարեկանների հետ։

Ինձ դուր է գալիս, որ կրթահամալիրում, բացի զուտ ակադեմիական գիտելիքներից , սովորողները ստանում են կյանքի համար անհրաժեշտ այլ հմտություններ, սովորում են մեր ազգային ծեսերն ու սովորույթները պահել ու պահպանել։

Իմ աշխատելու ընթացքում փորձել եմ իմ մասնակցությունը ունենալ ծեսերին և տարբեր նախագծային աշխատանքներով սովորողներին փոխանցել զանազան գիտելիքներ և հմտություններ։

Աշխատելով հինգ տարեկանների հետ ՝ փորձել եմ նրանց մեջ սերմանել սեր բնության հանդեպ՝ իրականացնելով « Ծառատունկ և սերմնացան » , «Միջավայր խնամք »  նախագծերը։ Խոսքի զարգացման համար իրականացրել եմ «Խաղ-բեմադրություն», «Մեծն Թումանյան» նախագծերը։ Տրամաբանություն, մտքի ճկունություն, մոտորիա, գեղագիտական ճաշակ , բնագիտական գիտելիքներ զարգացնելու համար իրականացրել և իրականացնում եմ «Շախմատի ուսուցում »,  «Երկրաչափական պատկերներ»,  «Աշնան գույներ» ,  «Տեխնոլոգիական աշխատանք», «Համի զգայարան»,  «Սպասված Ամանոր»,  «Բնագիտական փորձեր», «Մայրիկատոն» նախագծերը։ Նախագծերից յուրաքանչյուրը սովորողների համար հետաքրքիր էր և ուսուցողական, որի իրականացման ժամանակ սովորողները հանդես էին գալիս առաջարկներով (օրինակ ՝ Դավիթն առաջարկեց հեքիաթի ավարտի փոփոխություն,) , էմոցիաների վառ արտահայտմամբ (օրինակ՝ «Բնագիտական փորձեր » նախագծի շրջանակներում գույների համադրությունից նոր գույնի ստացում սովորողների համար շատ հետաքրքիր էր ), տրամաբանության ու մտովի արագ հաշվելու կարողություններով (օրինակ՝ «Շախմատի ուսուցում » նախագծի շրջանակներում սովորողներն ոչ միայն ճանաչեցին շախմատային խաղաքարեր, տեղեկություններ խաղի ծագման մասին , ալյ խաղաքարերի համեմատական արժեքները գիտենալով՝ կատարում էին մաթեմատիկական գործողություններ։ Սովորողներն այսօր ունեն գիտելիքներ Շախմատ խաղի ծագման երկրի, տարեթվի, անվան առաջացման, խաղաքարերի, խաղաքարերի համեմատական արժեքների մասին , որը ամփոփված է տեսանյութում ) ։ Շատ եմ կարևորում կրթահամալիրի կողմից մշակված ծրագրերը, որոնք ուղղված են սովորողների մեջ հոգատարություն սերմանելու բնության և կենդանիների հանդեպ, ազգայինը պահելու և փոխանցելուն։ Այդ ամենը սովորողներին փորձել եմ փոխանցել ազգային բակային խաղեր սովորեցնելով և դասարանում իրենց իսկ խնամքի ներքո ակվարիումային ձկներ ունենալով։ Այս նախագծերի հետ մեկտեղ չենք մոռանում , որ աշխատում ենք հինգ տարեկանների հետ և պետք է խաղալ, վազել, զբոսնել, ճամփորդել։

Նախագծեր, ստուգատեսներ, այս ամենն անշուշտ կարևոր է սովորողներին էլ ավելի կայուն ու հետաքրքրի գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու համար։ Բայց առավել քան կարևորում եմ լավ մարդ լինելը, որի համար փորձում եմ սերմանել միմյանց հանդեպ սեր, բարություն և հոգատարություն։