Рубрика: Նախագիծ

«Մեծն Թումանյան»

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ փետրվարի 1 — փետրվարի 28

Նպատակը՝

  • Սովորողներին հակիրճ ծանոթացնել Հովհաննես Թումանյանի կենսագրությաը :
  • Ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին և զարգացնում ենք սովորողների բանավոր ստեղծագործական երևակայությունը։

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում, ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում

Արդյունքը`

Սովորողների հետ ընթերցեցինք 《Ճամփորդները》 հեքիաթը և փորձեցին ներկայացնել հեքիաթը` շարունակելով մեկը մյուսի միտքը:

Ընթերցեցինք Թումանյանի 《Ծիտը》 հեքիաթը, նկարեցինք և սովորողների հետ փորձեցինք լոշիկ թխել:

Սովորողները մեծ ոգևորությամբ լսում և քննարկում են Թումանյանի ցանկացած հեքիաթ:Իսկ երբ խոսեցինք լոշիկ պատրաստելու մասին, ոգևորությունն էլ ավելի կրկնապատկվեց:

Այս անգամ սովորողները ներկայացրեցին և նկարեցին 《Ճամփորդները》 հեքիաթը:

Տեսանյութը այստեղ

Оставьте комментарий