Рубрика: Ստուգատես

«Իմ մայրիկը» տեխնոլոգիական ստուգատես․ Մարտիկ

Օրը՝ 03․03.2022
Վայր՝ Արևմտյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Մելին Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկը, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար ստանալ։

Ընթացքը. Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Հետո միասին  նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսում են նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ ընթացքում պատմելով նրանց մասին (ընթացքը կձայնագրվի այնպես, որ սովորողների համար անակնկալ լինի)։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Աշխատանքն ավարտելուց հետո կարգի են բերում աշխատանքային սեղանները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում և կցում սովորողների ձայնագրությունները։

Արդյունքը 

Նաև այստեղ

Рубрика: Աշխատակարգ

Երկարացված օրվա աշխատակարգ․ փետրվարի 28-ից մարտի 4-ը

Երկուշաբթի

11։00-13։30 — Աշխատանք դասվարի հետ

13։30-14։30 — «Մեծն Թումանյան» նախագիծ

14։30-15։00 —«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30 — Ճաշ

15։30-16։00 — Ֆիլմի դիտում

16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30-14։00 — Նկարչություն (նկարում ենք գարուն)

14։00-15։00— «Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30- Ճաշ

15։30 — 16։ 30- «Մայրիկատոն» նախագիծ

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30-14։00 — ֆիլմի դիտում

14։00-15։00 — «Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30- Ճաշ

15։30-16։30 —Շաբաթվա ստեղծագործությունների կրկնողություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30-14։30 — Այլ ուսումնական նյութեր

14։30-15։00- Զբոսանք

15։00- 15։30- Ճաշ

16։00 — 16։ 30- ֆիլմի դիտում

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Ուրբաթ

11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ

13։30-14։00 —«Մայրիկատոն» նախագիծ

14։00-15։00- Շաբաթվա ստեղծագործությունների կրկնություն

15։00- 15։30- Ճաշ

16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Рубрика: Նախագիծ

Ձոն. «Մայրիկատոն» նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 4-ից ապրիլի 8-ը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակը՝ տեխնոլոգիական նախագծերի միջոցով ներկայացնել տեխնոլոգիական կարողությունները և հմտությունները

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • գեղագիտակա ճաշակի զարգացում

Մայրիկագովք (նկարագրել, բնութագրել, գովել մայրիկին):

Ընթացքը`

  • Բացիկների պատրաստում
  • Մայրիկների մասին հանելուկներ հորինել
  • Պատրաստել մայրիկների մոլորակ, իրենց նկարներով
  • Գունավոր թղթերից մայրիկների համար ծաղիկների պատրաստում

Արդյունք`

Մարտի ութին ընդառաջ պատրաստում ենք բացիկներ մայրիկների համար։

Տեսանյութն այստեղ

Ծաղիկներ

Մեզ մոտ գարնանային շնչով լի տրամադրություն է։ Սովորողներն իրենց տեխնոլոգիական հմտություններն են օգտագործում մայրիկներին անակնկալ մատուցելու համար։

այստեղ

տեսանյութ

Ահա և մեր հերթական անակնկալը մայրիկներին։

Պատրաստում ենք ծաղիկներ գունավոր թղթերով և հյութ խմելու ձողիկներով։

Նկարում ենք մայրիկներին

տեսանյութ

Ստուգատեսի շիջանակներում մայրիկների համար պատրաստում ենք այլընտրանքային թաղարներ։

Рубрика: Հաշվետվություններ

Փետրվար ամսվա ամփոփում

Ուսումնական ճամփորդություն`

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի անվան թատրոն:

նաև այստեղ

Աշխատակարգ՝

21.02-25.02.2022թ. աշխատակարգ

14.02-18.02.2022թ. աշխատակարգ

07.02-11.02.2022 թ. աշխատակարգ

31.01-04.02.2022թ․աշխատակարգ

Ստուգատեսներ՝

Ուսումանական նյութեր՝

«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

«Մեծն Թումանյան» նախագիծ

«Ծառատունկ և սերմնացան» նախագիծ

Բացօթյա ընթերցումներ

Այլ ուսումնական նյութեր

Ծեսեր`

Տրնդեզ

Рубрика: Ստուգատես

«Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. Փետրվարիկ

Օրը` 24.02.2022

Վայրը` Արևմտյան դպրոց, 5֊6 տարեկանների լաբորատորիա

Մասնակիցներ`Մեդիահմուտ արտուտիկներ

Պատասխանատուներ` Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Նպատակը՝

«Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում

Անհրաժեշտ նյութերը` անգատական համակարգչային գործիքներ

Խնդիրները՝

Ստուգատեսի ընթացքում ընթերցարաններ ստեղծելով` սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները։

Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում։

Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով` կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին (դրվագ ստեղծագործությունից դրվագ ) ։

Paint նկարչական ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում ( նկարել, մուտքագրել)։

Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում։

Ընթացքը՝

1․ Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական բառեր, կհորինեն նոր բառեր, բառկապուկներ

2․ Paint համակարգչային ծրագրով կնկարեն թվարկած բառերը

3․ Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան

Արդյունքում՝ յուրաքանչյուր սովորող կունենա իր Թումանյանական ընթերցարանը։

Ամփոփում

Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Լոշիկ

Արևմտյան դպրոցի հինգ տարեկան սովորողներն այսօր պատրաստեցին լոշիկներ:Սովորողները փայլեցին իրենց խոհանոցային հմտություններով : Նրանք հմտորեն պատրաստեցին խմորը, թխեցին ամենահամեղ լոշիկները և վերջում մեծ ոգևորությամբ պանրով վայելեցին իրենց իսկ ձեռքերով թխած լոշիկները:

Рубрика: Աշխատակարգ

Երկարացված օրվա աշխատակարգ․ փետրվարի 21-ից փետրվարի 25-ը

Երկուշաբթի

11։00-13։30 — Աշխատանք դասվարի հետ

13։30-14։30 — «Մեծն Թումանյան» նախագիծ

14։30-15։00 —«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

15։00- 15։30 — Ճաշ

15։30-16։00 — Ֆիլմի դիտում

16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում

Читать далее «Երկարացված օրվա աշխատակարգ․ փետրվարի 21-ից փետրվարի 25-ը»
Рубрика: Ճամփորդություն, Ստուգատես

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես․ «Փետրվարիկ»

Օրը՝  17.02.2022

ժամը՝ 11։00

Մեկնումը` ժ. 10։15

Ժամանումը`  ժ. 13։00

Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք

Վայր՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Читать далее ««Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես․ «Փետրվարիկ»»
Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Տրնդեզ

Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններն այսօր նշեցին Տյառնընդառաջը: Օրը անցավ բավականին ուրախ , գունեղ և տոնական տրամադրությամբ:Սովորողները երգեցին, խաղացին ազգային խաղեր, ցատկեցին կրակի վրայով և վայելեցին տոնական քացցրավեիքներն ու աղանձը:

Ամփոփումն այստեղ