Իմ նոր բլոգին հետևեք այստեղ
Месяц: Январь 2023
Աշխատաժամանակ 2022-2023. երկրորդ ուսումնական շրջան
Հունվար
«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Հունվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյան
- 1-ին շաբաթ՝ Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես
Ամփոփումը՝ տե՛ս այստեղ - 2-րդ շաբաթ՝ Հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես
Ամփոփումը՝ տե՛ս այստեղ - 3-րդ շաբաթ՝ Լողի ստուգատես
Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
«Հունվարիկ». լողի ստուգատես
Օրը՝ 23.01.2023
Ժամը` 12։40
Մարզիչ` Անուշ Համբարյան, Քրիստինե Հարությունյան
Մասնակիցներ՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ
Նպատակ՝ Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:
Նորմատիվներ՝
- հմտությունների գրանցում
- արտաշնչումներ ջրում
- թիկնալող
- կրծքի վրա՝ ազատ ոճի լող
Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ
«Հունվարիկ». Հեծանիվներով ու ինքնագլորներով մարզական ստուգատես
Օրը՝ 19.01.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևմուտքի առաջին հարկի սրահ կամ Արևմուտքի ներքին բակ՝ կախված եղանակային պայմաններից
Պատասխանատուներ` Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյամ
Նպատակը՝ Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝
- Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
- Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ/
- Անվտանգության կանոնների պահպանում.
Ընթացքը.
Սովորողները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները: Ստուգատեսը կսկսենք ուրախ նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:
«Հունվարիկ». Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես
Օրը՝ 12.01.2023
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Արևմուտքի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմուտքի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյան
Խորհրդատու՝ Սեդա Թևանյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Հիմնական ուղղությունները՝
- ընկուզախաղեր
- ազգային, ծիսական խաղեր
Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։
Խնոցի-հարոցի— Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:
Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
- Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով: - Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:
Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով և կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։
Աշխատակարգ 09.01-13.01
Երկուշաբթի
11:00 -13:30 — Աշխատանք դասվարի հետ
13:30-14:00—Թումանյանական ընթերցումներ
14:00-15:00- «Իմ կենդանին» նախագիծ
15։00- 15։30 — Ճաշ
15։30-16։30 — «Ազգային, բակային խաղեր» նախագիծ
16։30 — 17։00 — Սովորողների ճանապարհում
Երեքշաբթի
11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ
13։40-14։20 —Մարզական պարապմունք
14:20- 15:00 — «Ազգային, բակային խաղեր» նախագ
15։00- 15։40- Ճաշ
15։40 — 16։10- Ազատ նկարչություն
16:10 — 16: 30 — ֆիլմի դիտում
16։30— 17։00 — Սովորողների ճանապարհում
Չորեքշաբթի
11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ
13։30-14։30 — «Իմ կենդանին» նախագիծ
14։30-15:00 —«Ազգային, բակային խաղեր» նախագիծ
15։00- 15։30 Ճաշ
15:30- 16:00 — ֆիլմի դիտում
16։00 -16:00- Ազատ նկարչություն
16։30- 16։45 — Դասարանի մաքրություն
16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում
Հինգշաբթի
11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ
13։40-14։20- «Տեխնոլոգիական աշխատանք»
15։00- 15։30- Ճաշ
16։00 — 16։ 30- ֆիլմի դիտում
16։30- 16։45 — Դասարանի մաքրություն
16։45 — 17։00 — Սովորողների ճանապարհում
Ուրբաթ
11։00-13։30- Աշխատանք դասվարի հետ
13։30- 14:30 Ուսումնական ագարակ
14։30-15։00- «Ազգային, բակային խաղեր» նախագիծ
15։00- 15։30- Ճաշ
16։00 — 16։ 30- Այլ ուսումնական նյութեր
16։30— 17։00 — Սովորողների ճանապարհում