Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Ծաղիկները

Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Հովհաննես Թումանյան

Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Ձմեռ

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Աթաբեկ Խնկոյան

Рубрика: Այլ ուսումնական նյութեր, Uncategorized

Աշնանային այլընտրանքային ծառ

Աշնան գույներ նախագծի շրջանակներում Արևմտան դպրոցի հինգ տարեկան սովորողները պատրաստում են աշնանային այլընտրանքային ծառ։

Օգտագործվող նյութերն են` թուղթ, վիձին, շագանակագույն գուաշ և աշնանայի գունեղ տերևներ, որոնք նախապես հավագել էինք դպրոցի բակի ծառերից։

Սովորողները առանձնացրեցին տերևները ըստ գույների, չափերի։ Նրանք հաշվեցին, թե որ գույնից քանի տերև են առանձնացրել։

Արդյունքը տեսանյութում

Рубрика: Նախագիծ, Այլ ուսումնական նյութեր

Հոգատարության նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը՝ 07.11-26.11

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Համակարգողներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան


Նպատակը՝ սովորողների հետ ստեղծել ձեռքի աշխատանքներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- վաճառիքն։

Նախատեսվող աշխատանքներ՝

Կրծքազարդերի, կախազարդերի ստեղծում փայտեր դետալներից

Արդյունքում՝

Սովորողները կծանոթանան փայտի ձևավորման և մշակման տեխնիկային

Կզարգացնեն երևակայական, ստեղծագործական, տեխնոլոգիական հմտությունները

Արդյունքում՝ Աշխատանքները կներկայցվեն աճուրդի նոյեմբերի 26-ին՝ հարիսայի ծեսի օրը, որից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին:

Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Ջա՜ն, մեր զարգացնող խաղը պատրաստ է

«Ուսուցողական զարգացնող խաղ-խաղալիքներ» նախագծի շրջանակում այցելել էինք կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ սովորողները տեսան, թե ինչպես են ստեղծվում խաղ-խաղալիքները, ինչ միջոցներ են օգտագործվում, որ փայտը վերածվում է խաղալիքի, թե ինչպես է հատուկ ճառագայթի միջոցով կամ ինչպես 5 տարեկան սովորող Հայկն է ասում՝ «специальный лазер»-ի միջոցով կտրվում յուրաքանչյուր դետալ։

Իսկ տեխնոպարկից խմբասենյակ ողջ ճանապարհին սովորողները քննարկում էին տեսածը, փոխանցում տպավորությունները, զարմանքը։ լավ է, երբ սովորողն է հեղինակը զարգացնող խաղի։

Արդեն խմբասենյակում անհամբեր սպասում էին խաղի փորձարկմանը, թե ինչպես խաղացին, դիտե՛ք տեսանյութում.

Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Տերևանկարչություն

Արևմուտքի 5 տարեկանները այսօր  բակային միջավայրում վայելեցին ոչ միայն աշնան  արևային օրը, այլև հավաքեցին գունագեղ տերևներ, գունավորեցին, ապա արտատպեցին թղթի վրա։

Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Մաթեմատիկական խաղ

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները նույն դպրոցի երկրորդ դասարանի սովորողների հետ, Բախշանի այգում, խաղում են հետաքրքիր մաթեմատիկական ուսուցողական խաղ։

Արդյունքը`