Рубрика: Այլ ուսումնական նյութեր

Ջա՜ն, մեր զարգացնող խաղը պատրաստ է

«Ուսուցողական զարգացնող խաղ-խաղալիքներ» նախագծի շրջանակում այցելել էինք կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ սովորողները տեսան, թե ինչպես են ստեղծվում խաղ-խաղալիքները, ինչ միջոցներ են օգտագործվում, որ փայտը վերածվում է խաղալիքի, թե ինչպես է հատուկ ճառագայթի միջոցով կամ ինչպես 5 տարեկան սովորող Հայկն է ասում՝ «специальный лазер»-ի միջոցով կտրվում յուրաքանչյուր դետալ։

Իսկ տեխնոպարկից խմբասենյակ ողջ ճանապարհին սովորողները քննարկում էին տեսածը, փոխանցում տպավորությունները, զարմանքը։ լավ է, երբ սովորողն է հեղինակը զարգացնող խաղի։

Արդեն խմբասենյակում անհամբեր սպասում էին խաղի փորձարկմանը, թե ինչպես խաղացին, դիտե՛ք տեսանյութում.

Оставьте комментарий