Рубрика: Ծեսեր

Ամանորյա հրաշք

Հեքիաթ

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է  զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին  բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց  ամենասիրելի տոնն  Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել  եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն  լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը  քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

Տեսե՜ք,  տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները  զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի  հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա  Ձմեռ  Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

Рубрика: Ծեսեր

«Սեբաստացու օրեր» ցուցահանդես-վաճառք

Օրը` 26 նոյեմբերի 2022թ. 

Ժամը 12։00

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզի հարավային պուրակ

Արևմուտքի 5 տարեկանները պատրաստվում են Հարիսայի ծեսին կայանալիք ցուցահանդես-վաճառքին։

Պատրաստում ենք էկո կոնֆոտներ

Պատրաստում ենք կախազարդեր

Рубрика: Ծեսեր

Թթուդրիկ

Սեբաստացու օրերին ընդառաջ մենք սաների հետ թթու ենք պատրաստում։

Լավ մաքրելուց, լվանալուց հետո պատրաստեցինք բանջարեղենային կերպարներ։

Իսկ երբ արդեն կերպարները պատրաստ էին, մենք՝ կուշտ, անցանք թթու դնելուն։

Рубрика: Ծեսեր

Թթուդրիկ

Օրը՝ 10.11

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ, հյուրեր։

Նպատակը՝ ծեսի մասին տեղեկությունների փոխանցում, հաշվելու, համեմատելու հմտությունների զարգացում։

Խնդիրներ՝ զանազանել բանջարեղենները, հաշվել, համեմատել, դասավորել երկուական, երեքական բանջարեղեններ, ինքնաշեն կշեռքով կշռել՝ ծանր ու թեթև բանջարեղենները համեմատել։

Ընթացքը՝ սովորողների մի խումբ լվանում է բանջարեղենները, մյուս խումբը՝ առանձնացնում, տեսակավորում։ Չափումներ անելուց, համեմատելուց հետո կտրատում, համտեսում, պատմում համերի մասին, ապա անցնում թթվի թթվեցմանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, վարունգ, բազուկ, բրոկոլի, սխտոր, նեխուր, աղ, համեմունքներ, ջուր։

Արդյունքը՝ դասարանական բլոգում։

Рубрика: Ծեսեր

Խաղողածես

Ուսումնական աշունը հագեցած է ծեսերով, իսկ ամենաքաղցր ծեսը՝ Խաղողածեսը, իրականացրեցինք այս շաբաթ։

Նախ ուսումնասիրեցինք խաղողը՝ համ, հոտ, գույն, ձև.

Հետո իրականացրեցինք ծեսը՝ երգով, գովքով։

Рубрика: Ծեսեր, Uncategorized

Թթուդրիկ

Օրը՝ 26.10

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ, հյուրեր։

Նպատակը՝ ծեսի մասին տեղեկությունների փոխանցում, հաշվելու, համեմատելու հմտությունների զարգացում։

Խնդիրներ՝ զանազանել բանջարեղենները, հաշվել, համեմատել, դասավորել երկուական, երեքական բանջարեղեններ, ինքնաշեն կշեռքով կշռել՝ ծանր ու թեթև բանջարեղենները համեմատել։

Ընթացքը՝ սովորողների մի խումբ լվանում է բանջարեղենները, մյուս խումբը՝ առանձնացնում, տեսակավորում։ Չափումներ անելուց, համեմատելուց հետո կտրատում, համտեսում, պատմում համերի մասին, ապա անցնում թթվի թթվեցմանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, վարունգ, բազուկ, բրոկոլի, սխտոր, նեխուր, աղ, համեմունքներ, ջուր։

Արդյունքը՝ բլոգում։

Рубрика: Ծեսեր

Լավաշթխիկ

«Բարի լո՜ւյս, Ագարակ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ սեպտեմբերի 30
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական Ագարակ
Ժամը՝ 10:00-11:00: Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:

Читать далее «Լավաշթխիկ»
Рубрика: Ծեսեր

Լավաշթխիկ

Օրը՝ սեպտեմբերի 30
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական Ագարակ
Ժամը՝ 10:00-11:00: Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:

  • 10:00-11:00- Ծիսական արարողություն՝ «Լավաշթխիկ»․
    «Հակաբացիլ Կոմիտաս» երգերի, պարերգերի ուսուցում
Читать далее «Լավաշթխիկ»