Рубрика: Նախագիծ

Հունվար ամսվա նախագծեր

«Իմ կենդանի » նախագիծ

«Ձմեռային մարզական խաղեր» նախագիծ

Ազգային պարերի, պարերգերի ուսուցում. Ուսումնական նախագիծ

Այլ ուսումնական նյութեր

Ամսիկներ

Աշխատանքը լրամշակման փուլում է։

Рубрика: Նախագիծ

Իմ կենդանին. նախագիծ

Իրականացման վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5-6 տարեկան սովորողներ
Ժամանակահատված` շուրջտարյա

Նպատակը՝

  • Սովորողների մեջ սերմանել սեր կենդանական աշխարհի հանդեպ:
  • Ձեռք բերել պատասխանատվության զգացում խնամքով վերաբերվելու շրջակա միջավայրին
  • Բարեխղճորեն հոգ տանել կենդանիների մասին։
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ

Խնդիրները`

  • Սովորողին ավելի մոտեցնել բնությանը
  • Սովորողների մեջ սերմանել հոգատարություն

Ընթացքը`

Սովորողները ֆիզիկական միջավայրում` դասարանում, կծանոթանան ակվարիումային ձկներից Գուպպի տեսակին, նրանց խնամքի համար անհրաժեշտ գիտելիքներ կստանան և ամենօրյա հոգատարությամբ կհոգան նրանց մասին։ Սովորողները նաև կնկարեն և կփորձեն էլ ավելի գեղեցիկ ու հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց սիրելի ձկնիկների համար։

Արդյունքներ`

Рубрика: Նախագիծ

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժում

Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Ճամփորդության ամսաթիվը՝ հունվարի

Մասնմակիցներ՝ 5-6 տարեկան ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Մարզիկ՝ Մադլենա Թերզյան

Մեկնումը դպրոցից՝ ժամը 10։00

Ժամանումը դպրոց՝ ժամը 13:00

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • ձնանկարչություն
  • մարզական մրցաշարերի իրականացում
  • սահնակավարություն
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ

Մասնակիցներ՝

Рубрика: Նախագիծ

Ազգային պարերի, պարերգերի ուսուցում. Ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 10.01-30.01

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Լայերտ Գրիգորյան, Նելի Արղության, Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Համագործակցություն Լայերտ Գրիգորյանի հետ

Նպատակ

1. Ազգային արժեքների պահպանում, յուրացում

2. Ազգային պարերի ուսուցում, փոխանցում կրտսեր սերնդին

3. Գեղագիտական ճաշակի ձևավորում

Ընթացքը

Սովորողների հետ կքննարկենք, կծանոթանանք «ազգային» բառի նշանակության, կարևորության մասին։

Կունենանք զրույց ընկեր Լայերտի հետ պարեղանակների, պարաքայլերի, դրանց ճշտության, նշանակության մասին։

Արդյունք՝ Կսովորենք պարել ազգային պարերը և կներկայացնենք տարեվերջյան միջոցառմանը։

Рубрика: Նախագիծ

Ամանորյա խաղալիք

Ամանորյա իրարանցում նախագծի շրջանակներում հինգ տարեկաննորը պատրաստեցին ամանորյա խաղալիքներ։

Օգտագործված նյութեր` կոն, սպիտակ գուաշ, թել, տաք սոսինձ։

Ընթացքը և արդյունքը տեսանյութում։

Рубрика: Նախագիծ

Այլընտրանքային տոնածառ

Ամանորի գլխավոր հերոսներից է տոնածառը, իսկ մենք սիրում ենք այլընտրամքային ինքնաշեն տոնածառներ։

Տոնածառը պատրաստելուց առաջ նախ կատարեցինք չափումներ, ապա կարեցին հագուստը։

Рубрика: Նախագիծ

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

«Ամանորյա իրարանցում» նախագիծ

«Ազգային բակային խաղեր»  նախագիծ

Ամանորյա տոնական նախագիծ

Այլ ուսումնական նյութեր

Այց ուսումնական ագարակ

Ամսիկներ

Աշխատանքը լրամշակման փուլում է։

Рубрика: Նախագիծ

Ամանորյա իրարանցում

Ժամանակահատված՝ դեկտեմբեր 1-25

Իրականացման վայր ՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ ՝ հինգ տարեկաններ

Նպատակը՝

նախապատրաստում «Ամանորի ծես» տոնակատարությանը

Խնդիրները `

  • զարգացնել տեխնոլոգիական հմտություններ
  • զարգացնել ստեղծագործական միտքը
  • զարգացնել գեղագիտական ճաշակ
  • մոտորիկայի զարգացում

Ընթացքը՝

  • Ամանորյա խաղալիքի պատրաստում
  • Ամանորյա բացիկի պատրաստում
  • Ամանորյա ապլիկացիա
  • Ամանորյա հեքիաթների ընթերցում և քննարկում
  • Ամանորյա բանաստեղծությունների ոուսուցում

Արդյունքը կհրապարակվի բլոգում։

Рубрика: Նախագիծ

Էկո կոնֆետներ. Նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Օրը՝ 24.11

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նպատակ և խնդիրներ՝ սովորողին ներկայացնել «էկո» հասկացությունը, կարևորությունը, ստանալ էկո կոնֆետներ, ներկայացնել ցուցահանդես-վաճառքին։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ ընկույզ, համեմունքներ, չիր։

Ընթացքը՝ առաջին փուլում սովորողին ներկայացնում ենք էկո կոնֆետների և գործարանային կոնֆետների տարբերությունը։ Երկրորդ փուլում սովորողների հետ ընկույզը և չիրը մանրացնել և դարձնել միասեռ զանգված, համեմել համեմունքներով, ձևավորել և կոնֆետի տեսք տալ։

Արդյունք՝ կոնֆետները կներկայացվեն ցուցահանդես-վաճառքին։