Рубрика: Ստուգատես

«Նոյեմբերիկ» ստուգատես. Մեդիաթթուդրիկ

Օրը` Նոյեմբերի 10

Վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Անհրաժեշտ պարագաներ՝

Ուսումնական գործիք՝ համակարգիչ, պլանշետ

Ծրագրում՝

Աշխատանք մեդիագործիքներով.

  • Աշխատանք paint ծրագրով, թթուդրիկի պարագաների ստեղծում,
  • գունավորում
  • Ստեղծված պատկերներին տալ շունչ՝ պատկերել աչքերով,ականջներով, ստեղծել ժպտացող բանջարեղենային կերպարներ

Նկարագրությունը

Քանի որ արդեն ծանոթ ենք թթուդրիկի ծեսին, սովորողները միացնում են համակարգիչները, բացում են Paint նկարչական ծրագիրը և սկսում նկարել թթուդրիկի համար անհրաժեշտ բանջարեղենները։ Ավարտելուց հետո պահպանում են նկարները։

Աշխատանքի ընթացքում դասվարը և օգնականը ձայնագրում են երեխաների թթվագովքը, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս։

Արդյունքում

Ստացված ֆոտոպատումները տեղադրվում են բլոգում, ենթակայքում:

Оставьте комментарий