Рубрика: Ստուգատես

«Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. Փետրվարիկ

Օրը` 24.02.2022

Վայրը` Արևմտյան դպրոց, 5֊6 տարեկանների լաբորատորիա

Մասնակիցներ`Մեդիահմուտ արտուտիկներ

Պատասխանատուներ` Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Նպատակը՝

«Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում

Անհրաժեշտ նյութերը` անգատական համակարգչային գործիքներ

Խնդիրները՝

Ստուգատեսի ընթացքում ընթերցարաններ ստեղծելով` սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները։

Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում։

Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով` կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին (դրվագ ստեղծագործությունից դրվագ ) ։

Paint նկարչական ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում ( նկարել, մուտքագրել)։

Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում։

Ընթացքը՝

1․ Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական բառեր, կհորինեն նոր բառեր, բառկապուկներ

2․ Paint համակարգչային ծրագրով կնկարեն թվարկած բառերը

3․ Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան

Արդյունքում՝ յուրաքանչյուր սովորող կունենա իր Թումանյանական ընթերցարանը։

Ամփոփում

Оставьте комментарий