Рубрика: Ստուգատես

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 10․03․2022
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արտուտիկներ
Պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Խորհրդատու մասնագետներ՝ Անուշ Դավթյան

Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Արդյունքը՝

Արդյունքները ֆիլմի և պատումների տեսքով այստեղ

Оставьте комментарий