Рубрика: Ստուգատես

Ինքնաշեն ուսուցողական խաղեր

Օրը՝ 17․03․2022
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի   5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Եվ ահա 5-6 տարեկանների հերթական ստուգատեսն է։ Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծվեցին հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք և՛ մաթեմատիկական, և՛ լեզվական-ստեղծագործական էին: Խաղերի ստեղծման համար օգտագործվեցին տարբեր պարագաներ`փայտե շրջանակներ, քարեր, դոմինոյի խաղաքարեր և այլն։ 

Մանրամասը տեսանյութում

Оставьте комментарий