Рубрика: Ստուգատես

«Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատես ինքնագլորներով

Օրը՝  19.05.2022
Ժամը՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան
Անցկացման վայրը՝ Յուրի Բախշյանի անվան այգի
Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակներ։


Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, արևապաշտպան գլխարկ

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։ Ավարտելուց հետո սովորողները հավաքում են մարզագույքը, ախտահանում ձեռքերը, նախաճաշում։

Ռոդարիական խաղերի փաթեթ

Խաղ 1․ Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրած օղակին։
Անհրաժեշտ պարագաներ՝ փոքր գնդակներ, երկու օղակ, ինքնագլոր։

Խաղ 2․Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։

Խաղ 3․ Պահի՛ր գնդակը․Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։

Оставьте комментарий