Рубрика: Ստուգատես

«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես

Օրը՝ 09․06.2022
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկան սովորողներ
Պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան
Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրում
Ունկնդրման երաժշտությունը՝ Կոմիտաս Կաքավիկ
Նպատակը՝ ունկնդրել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և ստեղծագործել ներկերով

Խնդիրները`

  • Երևակայության զարգացում,
  • Թիմով աշխատելու կարողությունների զարգացում,
  • Բանավոր խոսքի զարգացում,
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Անհրաժեշտ պարագաները՝ ջրաներկ կամ գուաշ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, աշխատանքային գոգնոց։
Ընթացքը․ Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը, քայլքով գնում Քոլեջի ներքին բակ։ Հետո միասին  նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։ Ընթացքում սովորողները պատմում, նկարագրում են՝ ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներ են ընտրել, ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները և ֆիլմ պատրաստում։

Արդյունքը կհրապարակվի բլոգում։

Оставьте комментарий