Рубрика: Uncategorized

Ատամհատիկի ծես

Փոքրիկ Սեդայի ատամհատիկի ծեսը Արևմտյան դպրոցում

Ծնողներ՝Ռուզան Ասատրյան, Սարգիս Հովհաննիսյան

Օր՝ Հունիսի 15

Ժամ՝ 11:00

Վայր՝ Արևմտյան դպրոցի կրթական պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, դադավանդողներ, հյուրեր, ընանիքի անդամներ….

Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Ընտանեկան դպրոցի նախապատրաստական ընթացքից:

Ծրագրում՝

  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Սեդայի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Սեդայի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Սեդան կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Տիգրանինհասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Սեդանկերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Վահեին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

  • Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Սեդայի տու՜ն:

Էս Սեդա էս կատու,

Էս մուկիկ, էս լորիկ

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…:

  • Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Միասնական երգ «Հոպ թռի»

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»Ատամ, ատամ, դուս արիԱտամ, ատամ, դուս արի,
    Տես, քե ինչեր ենք բերե,
    Ատամ, ատամ, դուս արի,
    Չիր ու չամիչ ենք բերե:Ատամ, ատամ, դուս արի,
    Յուղ ու մեղր ենք բերե:Ատամ, ատամ, դուս արի,
    Պոպոք, պնդուկ ենք բերե,
    Սև հավի միս ենք բերե,
    Հնդու խուրմա ենք բերե,
    Չամչով փլավ ենք բերե:Ատամ, ատամ, դուս արի,
    Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական պարերգ՝«Թամզարա»

Հյուրասիրություն- ցուցահանդես՝

  • Փոխինդ, հալվա, գաթա, թխվածքաբլիթներ, հատիկ
  • Տարոսիկներ որոնց վրա գրված են բարեմախթանքներ, շնորհավորանք։

Ամփոփումը տեսանյութում

Оставьте комментарий