Рубрика: Ստուգատես

Մարզառոդարիական ստուգատես

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է: 

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ ոլորտի գործունեության ամփոփում-ստուգատեսով:

«Ամսիկներ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Օրը՝ սեպտեմբերի 15

Սկիզբը՝ 11:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ուրախ նախավարժանք
Գլուխկոնծիների շքերթ

Խաղ 1. Գնդակի փոխանցում

Խաղահրապարակում շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, ձեռքերում գնդակ բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի կանգնակի մոտ և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես ցատկելով հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ՝փոխանցում ընկերոջը: Եզրագիծը հատելուց հետո վերադառնում են վազելով:

Խաղ 2․ Գլուխկոնծի + անցում օղակի միջով

Մասնակիցները կանգնում են իրար հետևից։ Մասնակիցներից 5մ հեռավորության վրա դրվում է մարզական սպունգ, իսկ սպունգից 2մ հեռավորության վրա՝ օղակ։ Առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական սպունգին, գլուխկոնծի տալիսանցնում օղակի միջով և վազքով հետ վերադառնում՝ մեկնարկը փոխանցելով հաջորդ մասնակցին։

Խաղ 3․ Փուչիկացատկ

Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը։

Անհրաժեշտ գույք` գնդակներ, փուչիկներ, մարզական սպունգ, օղակ։

Оставьте комментарий