Рубрика: Ստուգատես

Սեպտեմբերիկ. ճամփորդական+նկարչական պլեներ

Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Սեպտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 22․09.2022
Ժամը՝ 11:00

Ճամփորդության վայր` Յուրի Բախշյանի անվան այգի


Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյան


Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրում

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

Խնդիրները`

  • Երևակայության զարգացում,
  • Թիմով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն
  • Բանավոր խոսքի զարգացում,
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Անհրաժեշտ պարագաները՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։
Ընթացքը․ Միասին քայլում, ընտրում ենք հարմար վայր՝ պլեներ իրականացնելու համար։ Միասին  նախապատրաստում ենք բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Ընթացքում սովորողները պատմում, նկարագրում են՝ ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներ են ընտրել, ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ է պատրաստում։

Արդյունքը կհրապարակվի բլոգում:

այստեղ ևս

Оставьте комментарий