Рубрика: Ստուգատես

«Նոյեմբերիկ» Լիսիցյանական շաբաթ. Տիկնի պսակ

Լիսիցյանական շաբաթ. «Տիկնի պսակ»

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ

Ժամանակահատված՝ 17.11.2022

Ժամը` 11:00-12:00

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան

Եարժիշտ՝ Սեդա Թևանյան

Նպատակ՝

Ընթացքը՝ 

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում
  • Հարսանեկան ծիսական երգեր ուսուցում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • Տեխնոլոգիական մտքի զարգացում

Ստոգատեսը կընթանա երկու փուլով, առաջին փուլում ավելներով կամ փայտյա գդալներով ազգային մոտիվներով կպատրաստենք տիկնիկներ՝ հարս և փեսա։ Երկրոդ փուլում՝ ստուգատեսի օրը, ծիսական երգերով և պարով կկազմակերպենք սուտլիկ հարսանիք, որի հերոսները սովորողների հետ միասին կլինեն մեր պատրաստած հարսն ու փեսան։

Ծրագրում՝

Գովենք, գովենք մեր հարսին գովենք

Գովենք, գովենք ու՞մ գովենք,

Գովենք, գովենք մեր փեսին գովենք

Այ ֆոռկա


Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսին բեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա:

Պարերգ — Թամզարա

Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Համ լե, լե, համ զար ա:

Տանձի ծառը բարձր է,
Թամզարա, հայ, թամզարա,
Վըրի տանձը քաղցր է,
Թամզարա, հայ, թամզարա:

Գնանք նանին հարցընենք,
Թամզարա, հայ, թամզարա,
Թե որ չտա, փախցնենք,
Թամզարա, հայ, թամզարա:

Ազգային պար՝

Բուլուլ

Ազգային խաղեր՝

Բուլուլ

Ազգային խաղեր՝

  • Աքլորակռիվ
  • Աղջիկ փախցնոցի

Оставьте комментарий