Рубрика: Ստուգատես

Ատամհատիկ, ատամփոխիկ

Օրը՝ 08.12.2022
Ժամը՝ 11:00-12:30
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, քույրեր, եղբայրներ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Երաժշտության դաստիարակ՝ Սեդա Թևանյան

Ընթացքը
5 տարեկանները դասարանական շապիկներով ու ջինսե տաբատներով, ատամիկ գլխարկով մեծ շրջան են կազմում և երգում են Տիտոխիկ երգը.

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:

Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան «Ատամը փոխած» (ծափերով և դոփերով):
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Միասնական խաղ ատամհատիկ
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Արդյունք