Рубрика: Ստուգատես

«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

Օրը՝ 21.12.2022
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի ԳրիգորյանԱլլա Անդրեասյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նպատակ՝ Ծիսական ասիլ-վասիլների պատրաստում

Խնդիրները`

  • կճանաչեն ծիսական քաղցրեղենը
  • կզարգացնեն ինքնասպասարկման կարողությունները, հմտությունները
  • կզարգացնեն խմբով աշխատելու կարողությունները
  • կյուրացնեն աշխատանքային հմտություններ
  • իմանալ, թվարկել թխուկը պատրաստելու բաղադրիչները
  • իմանալ թխուկը պատրաստելու գործողությունների հաջորդականությունը
  • իմանալ մթերքի անվանումները
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը
  • պատմել կատարած աշխատանքի մասին

Անհրաժեշտ Է

  • ջուր
  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • սոդա
  • գունաներկ

Նկարագրություն՝ Դասարանը վերածում ենք խոհանոց-լաբորատորիայի։ Սովորողները հագնում են իրենց աշխատանքային գոգնոցները, սեղանին դնում անհրաժեշտ մթերքները: Դասվարի, խոհարարի կամ ծնողի հարցերի օգնությամբ սովորողը պատմում է, թե որ բաղադրիչից հետո որը պետք է ավելացնի:Սովորողների մի խումբը խմոր է անում։ Յուրաքանչյուր բաղադրիչն ավելացնելիս սովորողը բացատրում է, թե ի՞նչ համ կտա: Հաջորդ խմբի սովորողները խմորը կտրատում են, գունդ դարձնում, գրտնակում՝ փորձելով բացել այն, մյուսները՝ ձևավորում խմորը: Ձևավորման ընթացքն ուղեկցվում է բարեմաղթանքներով: Ցանկության դեպքում կարող են մարդահացիկներին անուն դնել:Վերջում դնում ենք ջեռոցը և հետևում, թե որքա՞ն ժամանակում այն պատրաստ կլինի:

Արդյունքը հրապարակվում է դասարանական բլոգում։