Рубрика: Ստուգատես

«Դեկտեմբերիկ». Տոնական մեդիաբացիկների ստեղծում

Օրը՝ 15.12.2022
Ժամը՝ 11։00
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք

Նկարագրությունը՝
Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Արդյունքը` Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։

Оставьте комментарий